ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Յունիմայն» ՍՊԸն հանդիսանում է Հայաստանում  բենզինային, դիզելային , գազային, ինվերտորային գեներատորների առաջատար ներմուծողներից մեկը:

Ավելի քան 10 տարի Յունիմայն ընկերությունը ծավալում է իր գործունեությունը: Այսօր մենք համագործակցում ենք Հայաստանյան ավելի քան 500 կազմակերպությունների հետ: 

Մենք ներմուծում ենք  միայն որակյալ ապրանքներ, համգործակցում ենք՝ Gpower,  «ТСС Трэйд» , DAEWOO,  և այլ ընկերությունների հետ :

GPOWER,Daewoo, և ТСС  հայտնի բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Մեր կարգախոսը՝ «Արագ և ճշգրիտ կատարում», լավագույնս բնորոշում է մեզ:  Կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը, կարիքները և ցանկությունները, մենք անում ենք հնարավոր ամեն բան, մեր աշխատանքը ճշգրիտ և սեղմ ժամկետներում կատարելու համար։

Հուսալիությունը, պատասխանատվությունը, գնագոյացման ու ծառայությունների մատուցման հարցում ճկունությունը և իրատեսությունը օգնել են մեզ կառուցել հաճախորդների հավատարիմ ու լայն բազա:

ԱՊՐԱՆՔՆԵՐ

Որպես հոսանքի պահուստային աղբյուր Ձեզ ենք ներկայացնում ՝ բենզինային, դիզելային, գազային և ինվերտորային հոսանքի գեներատորներ՝ տարբեր հզորություններով և տարբեր բրենդների:Էլեկտրականության անկանխատեսելի խափանումները միշտ տեղի են ունենում ամենակարևոր պահին: Հոսանքի գեներատորը կերաշխավորի անխափան հոսանք, կապահովագրի հոսանքի կորստից: Բացի դրանից մեր ընկերությունն ունի խանութ-սրահներ, ինժեներների հմուտ կազմ, որոնք կօգնեն կատարել ճիշտ ընտրություն և մասնագիտական լուծում կտան էլ.սարքավորումների մոտ առաջացած խնդիրներին:
Մեզ մոտ առկա է մեծ տեսականի՝ GPOWER , «ТСС Трэйд» , DAEWOO, AKSA POWER GENERATION  և այլ բրենդների գեներատորներ :
Ձեռք բերեք գեներատորներ Յունիմայն ընկերությունից, ունեցեք հուսալի հոսանքի աղբյուր և շարունակեք Ձեր անխափան գործունեությունը:

Հուսալի և անաղմուկ հոսանքի գեներատորներ

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐ

Բենզինային գեներատորը և առհասարակ գեներատորը մեխանիկական էներգիան հաստատուն կամ փոփոխական էլեկտրական էներգիայի փոխակերպող մեքենա է: Բենզինային գեներատորները ավելի հարմար և համապատասխան են փոքր հզորությունների դեպքում: Դրանց առավելությունը ավելի թեթև քաշն է , աղմուկի ցածր մակարդակը, որը կարող է ավելի աննշան դառնալ ձայնամեկուսիչ պատյանների շնորհիվ: Մշտական հոսանքի առկայությունը տալիս է հնարավորություն լիցքավորելու մեքենայի մարտկոցը առանց հավելյալ սարքավորումների: Վառելիքի քիչ ծախսը տալիս է հնարավորություն ունենալ էլեկտրաէներգիա երկար ժամանակ:Բենզինային գեներատորների հովացման համակարգը հիմնականում օդային է: Հարմարավետ են տեղափոխելու համար և մեծ տարածք չեն զբաղեցնում: Բենզինային գեներատորները կարող են լինել ինչպես էլեկտրական գործարկման համակարգով, այնպես էլ ձեռքի:
«Յունիմայն» ընկերությունը ներմուծում է տարբեր բրենդների բենզինային գեներատորներ՝ 1-10 կՎտ հզորությամբ, բաց կամ ձայնամեկուսիչ պատյանով, ըստ պատվերների տրամադրվում են նաև Պահուստի ավտոմատ համակարգեր :

ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐ

«Յունիմայն » ընկերությունը , հանդիսանալով  կորեական Gpower ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում,Ձեզ է ներկայացնում Դիզելային գեներատորներ ՝ սկսած 15 կՎտ-ից մինչև 2000 կՎտ հզորությամբ:Մեր ընկերության կողմից առաջարկվող դիզելային հզոր և  որակյալ գեներատորները համալրված են ավտոմատ միացման համակարգերով, որը ավտոմատացնում է գեներատորի գործարկումը, հովացման հեղուկի տաքացուցիչներով, ձայնամեկուսիչ պատյաններով և այս ամենը միասին շուկայում նախադեպը չունեցող արժեքներով:

Դիզելային գեներատորները կարող են ծառայել ոչ միայն որպես հոսանքի պահուստային միջոց, այլև կարող են հանդիսանալ  հիմնական հոսանքի աղբյուր: Դրանք նախատեսված են ավելի մեծ հզորությունների համար, ուստի՝ կարող են հոսանքի աղբյուր ծառայել  ոչ միայն տան, շինհրապարակի, գրասենյակների, այլ նաև մեծ կառույցների`ձկնաբուծարանների,բուժհաստատությունների , հարսանյաց սրահների,ջերմոցային տնտեսությունների և ավելի հզոր գործարանների համար ։

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԵՐՅԱՅԱՑՎՈՂ ԲՐԵՆԴՆԵՐ