Ինվերտորային գեներատորները ի տարբերություն սովարական գեներատորների իրենց մեջ պարունակում են ինվերտորային բլոկ: Ոչ ինվերտորային գեներատերներում գեներացած լարումը ունի սինուսոյիդալ ազդանշանի ոչ իդեալական տեսք, պարունակում է աղմուկներ և շարժիչի աշխատանքից կախված զգալիորեն փոփոխվում է: Ինվորտորային գեներատորում գեներացված լարումը անցնում է ինվերտորային բլոկով, որը ուղում է լարումը, ստանում հաստատուն լարում, այնուհետև գեներացնում բարձր որակի փոփոխական լարում: Չի փոփոխվում կախված շարժիչի աշխատանքից:

Առավելությունների մեջ են մտնում – բարձր որակի լարում, վեռելիքի ցածր ծաղս՝ քիչ բեռնվածության դեպքում, համեմատականկարգով ավելի  ցածր աղմուկը, ավելի կոմպակտ չափսերը: Անփոխարինելի են զգայուն և ճշգրիտ սարքավարումներ շահագործելու համար: